Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՈՒ՞ր ես, Չարենց

ՈՒ՞ր ես, Չարենց
15.03.2023 | 23:38

-Ես ձեր բիբերի մեջ եմ, շուրթերին ու լեզվին, հեռվում մի որոնեք...

Չարենցի մահվան օրը քաղաքի վրա ծանր մի մուժ իջավ ու առայսօր տեղից չի շարժվում:

Դա միայն կորսված մարմնի ցավ չէր:

Դա կորած ամոթի, մորթված խղճի, հոշոտված մտքի, բռնաբարված արդարության ցավ էր:

Հազար ու մի ցավ էր, գրողի ցավ էր, գրողուցավ էր: Դրա համար էլ այդպես ծանրացել է,
դարձել խավար ու չի հեռանում, որովհետև Լույսը դեռևս մեր երազներում է, շա՜տ հեռվում.

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի Արևի մասին,
Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար,
Գունատ էր շուրջս, գիշեր ու լուսին...

Եվ այդ խավարում մենք մարմնիդ հետ քո գերեզմանն էլ ստորաբար թաքցրինք, որ սրբատեղի
չդառնա:

Մա՞րդ էլ սեփական հանճարեղ մեռելի նկատմամբ էսքան դաժան լինի:

Բայց հողի տակից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, իսկ մենք խելագարի պես
դեռ երկու մետր շիրմատեղն ենք որոնում, որ այնտեղ մեղքերի թողության խունկ ծխենք, մոմ
վառենք և մտքում մեր հոգու փրկության աղոթք մրմնջանք:

Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է:
Ների՛ր, մեր խենթ հանճար, դու մեր Սասնա Ծուռ, կրակի հետ խաղացիր:
Ախր միայն դու՛ կարող էիր այդպես «Թիֆլիսցի նեղճակատ կինտոյին» բանաձևել.

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոգներ հագին՝
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի,

Սփռում է արյուն ու արցունք...

Հողից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, որ Հայոց խավարը ցրի:
Դա Չարենցի Լույսն է, իսկ մենք ութուկես տասնամյակ դեռ հանճարի գերեզմանն ենք
որոնում:
Չե՛նք գտնի, եթե այսպես որոնենք, որովհետև կորցնելը հեշտ է, գտնելը՝ դժվար, որովհետև
ավելի շատ ուրիշի հողն ենք ծաղկեցնում և օտարի շիրիմները խնամում:
Մեր սուրբ մեռելները խռովել են մեզանից:
Չէ՛, նրանք մեծ են ու ներել գիտեն, այդ մենք ենք անտեր թողել մեր լույս շիրիմները և
օտարներին ենք խունկ ծխում:
Հողից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, և այդ Լույսի մեջ Չարենցի տագնապող
հոգին հիշեցնում է՝


«Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է... Դուք նախ ձե՛զ
գտեք, ձեր կորած խիղճն ու արժանապատվությունը, Նարեկացի ունեցողի հպարտությունը,
ցրեք ձեր հոգու մղձավանջը, իսկ իմ հոգնած ոսկորները գտնելն անքան էլ դժվար չէ:
Շատերը գիտեն իմ տեղը, բայց վախենում են անգամ մեռած Չարենցից: Թաղե՛ք այդ վախը և
այդժամ ինձ էլ կթաղեք գոնե հանուն ձեր մեղքերի թողության»:


«Բացեք ձեր ականջները, խուլ մի ձևացեք, բացե՛ք ձեր աչքերը, կույր մի ձևացեք:
Չէ՞ որ ես ձեր բիբերի մեջ եմ...»:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 25543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ